Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Հարձակվել են ու ծեծել են թիմի անդամներից մեկին». «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյան

269
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 01:15
«Հարձակվել են ու ծեծել են թիմի անդամներից մեկին». «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունը, խնդրում եմ տարածել

Այսօր հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին:

Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել:

Այս պահին ոստիկանության բաժանմունքում ենք, ցուցմունք ենք տալու: Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «ՄԵՆՔ»-ի շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»: