Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.

«Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ». Թեհմինա Վարդանյանն ահազանգում է

219
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 23:45
«Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ». Թեհմինա Վարդանյանն ահազանգում է

«Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարություն ! ! !

Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է «ՄԵՆՔ» դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով «ՄԵՆՔ» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»: