Փրկարարները հայտնաբերել ու տեղափոխել են պայթուցիչ արկով արկղ
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբերը: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է 122 մմ կոռոզիայի ենթարկված 1 արկ (մարտական վիճակում՝ պայթուցիչով): Փրկարարները հայտնաբերված արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը: Ժամը 15:15-ի սահմաններում ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը արկը տեղափոխել է N զորամաս հետագա ոչնչացման նպատակով: |
Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
7913:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
14111:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
9710:18Ուկրաինան հայտնել է, որ Սև ծովում ռուսական հնագույն նավ է խոցել
15309:54«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն նետել է մետրոյի գնացքի տակ
147Երեկ, 21:18Թենեսիում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել
379Երեկ, 12:06