Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ». Երևանը հերքում է Լուկաշենկոյի հայտարարությունը

190
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 21:05
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ». Երևանը հերքում է Լուկաշենկոյի հայտարարությունը

Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել էր ռուսական լրատվամիջոցներին՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է խոսնակը։