Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

443
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 16:55
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած: «Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանի դին։ 1995թ. ծնված։ Ցավակցում ենք հարազատներին ու բարեկամներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Սիսիանում պայմանագրային չորս զինծառայողներ երեկ մնացել էին ձնահյուսի տակ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն այսօր տեղեկացրել էր, որ երեքին հաջողվել է գտնել. նրանց առողջական վիճակը նորմալ է: