Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

«Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի». Կարեն Հովհաննիսյան

139
Ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ., 07:05
«Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունն ընտրություններից հետո բոլորովին այլ իրավիճակում է հայտնվելու: Անկախ ընտրությունների արդյունքներից, մենք առերեսվելու ենք Արցախի խնդրին, բանակցային գործընթացին, իսկ սա իրենից ենթադրում է Հայաստանի վրա տարբեր պետություններից տարբեր տեսքով սպասվող ճնշումներ: Ճնշումներ լինելու են ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ադրբեջանի: Ճնշումները գալու են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի և միջնորդավորված կերպով: Սկզբանական շրջանում լինելու է տնտեսական ճնշում, այնուհետև սահմանում իրավիճակի լարման տեսքով՝ ընդհուպ ակտիվ ռազմական գործողություններով: Այոʹ, ուզենք թե չուզենք, մենք մի քանի օրից ապրելու ենք այն Հայաստանում, որը թևակոխելու է շատ բարդ ժամանակաշրջան և այլևս մեզ համար նույնիսկ սոցիալական հարցերն են մղվելու երկրորդական պլան: Ի դեպ Ադրբեջանի վրա ճնշումներն արդեն սկսվել են, այնտեղ արդեն տնտեսական ճնշման մեկնրակը տրված է: Այլևս ոչ ոքի ձեռնտու չէ այս կարգավիճիակը, ժամանակները փոխվել են, և տարածաշրջանում խաղացող երկրներին հարկավոր է խաղաղ Հայաստան և Ադրբեջան: Խաղացող երկրներին չի հետաքրքրում թե ինչ ճանապարհով պետք է լինի այն. նրանց հետաքրքրում է միայն կայուն տարածաշրջան, իսկ ճանապարհը, որով անցնելու ենք, որոշվելու է բացառապես ուժի ցուցադրմամբ...»: