Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար

179
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 16:25
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, բեռնատարների համար լեռնանցքը դժվարանցանելի է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: