Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.

«Ստալինյան տրոյկաները ձևավորվում էին մոտավոր նույն ձևով». Հայկ Ալումյան

1308
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 15:00
«Ստալինյան տրոյկաները ձևավորվում էին մոտավոր նույն ձևով». Հայկ Ալումյան

«Մեր տեսակետները կներկայացնենք ուրբաթ երեկոյան, երբ պարզ կլինի, թե դատարանն ինչ որոշում է կայացրել պարոն Քոչարյանի կալանավորման հարցի վերաբերյալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով նաև, թե ինչու այսօր որոշեցին դիմել ԶԼՄ-ներին:

«Ինչպես գիտեք, դատավարությունը Վերաքննիչում ավարտվեց դեկտեմբերի 4-ին ու որոշումը պետք է հրապարակվի դեկտեմբերի 7-ին: Մենք տեսանք, որ նույն օրը, երբ ավարտվեց դատավարությունը, պարոն Փաշինյանը ելույթ ունենալով Աշտարակում, սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի վերաբերյալ: Գտնում ենք՝ սա պատահական չէ, սպառնալիքները թեև քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղված էին այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնի»: Ալումյանը հավելեց, որ այդպիսի հայտարարությունները ծայրահեղ վտանգավոր են. «Իշխանության որևէ ճյուղ չպետք է ճնշում գործադրի դատարանի նկատմամբ: Ստալինյան տրոյկաները ձևավորվում էին մոտավոր նույն ձևով»: