«Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները
![]() Դեկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Ծրագրում կհնչեն «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ Ֆիլիպ Կոպաչևսկի, դաշնամուր), «Ուրվականներ» ջութակի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Կազազյան, ջութակ), «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը (մենակատար՝ Բորիս Անդրիանով, թավջութակ), Վերդիանա կլարնետի և նվագախմբի համար (մենակատար՝ Բորիս Ալահվերդյան, կլարնետ)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նշենք, որ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները հնչում են աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Քարնեգի հոլում, Ջոն Քենեդու անվան կենտրոնում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի, Մեքսիկայի, Սլովակիայի, Ռումինիայի և այլ երկրների հայտնի համերգասրահներում։ Նրա հեղինակած գործերը կատարել են Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Համբուրգի օպերայի, Մալթայի ֆիլհարմոնիկ, Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարներ (Մաքսիմ Վենգերով, Ալեքսանդր Ռոմանովսկի, Ռոման Կիմ, Ֆյոդր Ռուդին, Նարեկ Հախնազարյան, Նարե Արղամանյան, Դեյվիդ Աարոն Քարփենթեր, Անդրեաս Օտենսամեր և այլք)։ |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54
