Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բաքուն հերքել է ռուսական հրթիռային համալիր գնելու մտադրության մասին լուրը

1751
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 13:15
Բաքուն հերքել է ռուսական հրթիռային համալիր գնելու մտադրության մասին լուրը

Բաքուն «Բալ-Է» հրթիռային համալիրի ձեռքբերման շուրջ բանակցություններ չի վարել Մոսկվայի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Մենք մտադրություն չենք ունեցել ձեռք բերել «Բալ-Է» հրթիռային համալիրը, և, համապատասխանաբար, այդ հարցով որևէ բանակցություն չենք վարել ռուսական կողմի հետ: Բացի այդ, ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանն իր անվտանգության ապահովման համար Կասպից ծովում տարբեր երկրների արտադրության ժամանակակից պաշտպանական համակարգեր և հրթիռային համալիրներ է օգտագործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ ռուսական Коммерсант պարաբերականը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը՝ մատակարարումն աննպատակահարմար համարելով: