Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.

«Այս գաղտնալսումները հարձակում են ՀՀ պետական անվտանգության վրա». Հովսեփ Խուրշուդյան

157
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 13:05
«Այս գաղտնալսումները հարձակում են ՀՀ պետական անվտանգության վրա». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ բարձրագույն իշխանությունների այս գաղտնալսումները և դրանց հրապարակումն ընտրություններից առաջ, եթե անգամ պատերազմ չեն Հայաստանի ժողովրդի դեմ, ապա առնվազն հարձակում են Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության վրա և պետք է արժանանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համարժեք վերաբերմունքին: Մանավանդ որ դեռ պարզ չէ, թե դրանք արվել են ռուսական, թուրքական, թե որ երկրի հատուկ ծառայությունների կամ ներհայաստանյան հակապետական տարրերի կողմից և ինչ նպատակով: Մենք կարող ենք և պարտավոր ենք քննադատել գործող իշխանությանն այս կամ այն հարցում՝ իր լիազորությունների պատշաճ իրականացումը թերանալու համար, սակայն նաև հասկանալով որոշ արտաքին ուժերի՝ անվտանգային ոլորտում ունեցած օբյեկտիվ առավելությունը Հայաստանի հանդեպ՝ պարտավոր ենք մեր աջակցությունը հայտնել Հայաստանի պետական իշխանությանն արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում, դրանց հարձակումներին դիմակայելու գործում»: