Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ծառուկյանն ինձ ասեց՝ տեսա՞ր...». Էդմոն Մարուքյան

2534
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 12:10
«Ծառուկյանն ինձ ասեց՝ տեսա՞ր...». Էդմոն Մարուքյան

«Առաջին անգամ Ծառուկյանին հանդիպել եմ ԱՄՆ դեսպանատանը՝ հենց ընտրություններից հետո: Ինձ ու Ծառուկյանին ծանոթացրել ա Խաչիկը Գալստյանը՝ իրա մամուլի քարտուղարը: Ծառուկյանն ասել ա՝ տեսա՞ր Վիկտոր Դալլաքյանն ինչպես խայտառակ եղավ, որովհետև իշխանության մեջ մտավ, ուզում էր ասի՝ հանկարծ դու էլ էդպես չանես: Ես էլ ասացի՝ կորցնելու մի բան ունեմ՝ իմ անունը, որը երբեք չեմ կարող կասկածի տակ դնել, ու մնացի անկախ պատգամավոր՝ ոչ ԲՀԿ մտա, ոչ բան»,- Երևանում քարոզարշավի ժամանակ, անդրադառնալով երեկվա բանավեճի ժամանակ իր ու Գագիկ Ծառուկյանի հակադարձումներին, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդը, դիմելով Մարուքյանին, ասել էր. «...Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գևորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր Ծառուկյանի մոտ, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։ Չի կարելի դեմագոգություն անել»: