Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.

«Այդ ուժերը գործում են բջջային օպերատոր(ներ)ի միջոցով և (հավանաբար) սատարում են Քոչարյանին». Դանիել Իոաննիսյան

144
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 11:45
«Այդ ուժերը գործում են բջջային օպերատոր(ներ)ի միջոցով և (հավանաբար) սատարում են Քոչարյանին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հստակ է հետևյալը՝
1. Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունն (ФСБ) ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում,
2. Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին,
3. Սասուն Խաչատրյանը մաքուր է,
4. Արթուր Վանեցյանը զանգել է դատավորին (ենթադրաբար՝ մի քանի անգամ),
5. Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել դատավորին Վանեցյանի զանգելուց և չի խոչնդոտել,
6. Հայաստանում կան ուժեր, որոնք ունակ են լսելու անգամ արտերկրում գտնվող վարչապետին ու ԱԱԾ տնօրենին... Այդ ուժերը, ըստ ամենայնի, գործում են բջջային օպերատոր(ներ)ի միջոցով և (հավանաբար) սատարում են Քոչարյանին»: