Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

«Գործ չունեք դրա հետ». Աշոտ Ասատրյան

213
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 20:10
«Գործ չունեք դրա հետ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբանոտ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ վերջում մի խորհուրդ տամ: Ավելի լավ ա ընդհանրապես չգնաք բանավեճի, քան գնաք ու աչուկներդ կլորացրած նայեք Փաշինյանի դեմքին ու արտահայտած 4 նախադասությունից 3-ը լինեն նրա հեղինակային մտքերը:

Ավելի լավ ա գնաք ու քննադատեք, գնաք ու քննարկեք, գնաք ու պահանջեք, գնաք ու հարցեր հնչեցնեք, քան պարզապես գլխի դրական շարժումով համաձայնեք նրա հետ: Երբ որ դուք մտնում եք քննարկման մեջ, մեծ է հավանականությունը, որ ձեր արտահայտած մտքերը կարող են ազդել մարդկանց վրա ու դա ձեզ ձայներ կբերի: Երբ որ դուք սկսում եք խոսել միայն դիմացինի բառերով ու ամեն ինչում համաձայնվում եք նրա հետ, մեծ է հավանականությունը, որ դուք նույնիսկ ձեր հարազատների ձայները նվիրում եք դիմացինին: Մի խոսքով, էս բանավեճերն ամեն մարդու բան չի: Գործ չունեք դրա հետ»: