Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

Կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ. երկրաշարժի զոհերի

184
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 19:15
Կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ. երկրաշարժի զոհերի

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Արարողության սկիզբը՝ ժամը 11:00-ին: