Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.

«Միլանում նախատեսվում է ԼՂ հարցի շուրջ հայտարարության համաձայնեցում». Զախարովա

1264
Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 14:30
«Միլանում նախատեսվում է ԼՂ հարցի շուրջ հայտարարության համաձայնեցում». Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր Միլանում համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպման մասին հայտարարվել էր օրեր առաջ: Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում»,- ասել է նա:

«Կարծում եմ՝ լրագրողներին հանդիպման արդյունքներով բավականին շատ մանրամասներ կտեղեկացնեն»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: