Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

«Երևանի տոնածառը պետք է զարդարվի երևանցիների նվիրաբերած խաղալիքներով». Հովսեփ Խուրշուդյան

178
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 02:10
«Երևանի տոնածառը պետք է զարդարվի երևանցիների նվիրաբերած խաղալիքներով». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ այսուհետ Երևանի տոնածառը պետք է զարդարվի երևանցիների նվիրաբերած խաղալիքներով: Պետք չի միլիոններ ծախսել դրա վրա քաղաքային բյուջեից. լավ կլինի հստակ չափանիշներ դրվի խաղալիքների համար և հայտարարվի համաերևանյան խաղալիքահավաք, այդ թվում՝ ինքնաշեն խաղալիքների: Երևանցի բալիկները պետք է հնարավորություն ունենան մեկական խաղալիք տալու՝ գլխավոր տոնածառի վրա տեղադրելու համար, որի համար շատ ուրախ կլինեն: Եթե չափից շատ հավաքվի (իսկ ես դրանում վստահ եմ)՝ կարելի կլինի նաև Երևանի համայնքների տոնածառերի վրա բաշխել: Մի քանի 3D 30x30x30 սմ-ոց աստղեր՝ իմ կողմից»: