Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.

«Տրամաբանության բռնաբարումը հասել է իր գագաթնակետին». Արթուր Սաքունց

206
Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 20:05
«Տրամաբանության բռնաբարումը հասել է իր գագաթնակետին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, երբ բոլոր հարցերը միմիայն իր «դոբրոյով էր» լուծվում, Սամվել Բաբայանի նկատմամբ ապօրինի քրեական գործի հարուցումն ու նրան ազատազրկումը ոչ մի կապ չուներ Արցախի և ՀՀ֊ի անվտանգության հետ, փաստորեն գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ապօրինի քրեական գործի հարուցումն ու նրան ազատազրկումը որևէ կապ չուներ Արցախի և ՀՀ անվտանգության հետ։

Ավելին, ապրիլյան պատերազմական գործողություններով բացահայտված զինված ուժերում կոռուպցիայի խայտառակ տարածվածության համար, որի հետևանքով զոհվեցին մոտ հարյուր զինծառայողներ, Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը որևէ պատասխանատվություն չեն կրո՞ւմ, թե՞ այդ ամենը ոչ մի կապ չուներ Արցախի և ՀՀ֊անվտանգության հետ։ Համակարգային կոռուպցիան փաստորեն որևէ սպառնալիք չի հանդիսացել պետական անվտանգությանը, և այդ կոռուպցիայի համար Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը որևէ պատասխանատվություն չունեն: ՀՀ֊ում տրամաբանության բռնաբարումը հասել է իր գագաթնակետին»։