Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

Անհայտ անձինք խոչընդոտել են «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի նախընտրական քարոզարշավը (տեսանյութ)

120
Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 10:45
Անհայտ անձինք խոչընդոտել են «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի նախընտրական քարոզարշավը (տեսանյութ)

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն ֆեյսուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով, որ կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է. «Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային պատգամավորի թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին՝ նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»։