Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Չեմ զարմանում, որ այդ սերիալների սցենարիստները նույն գավառամիտ և չտես արժեհամակարգի կրողներ են». Հովսեփ Խուրշուդյան

133
Հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ., 05:05
«Չեմ զարմանում, որ այդ սերիալների սցենարիստները նույն գավառամիտ և չտես արժեհամակարգի կրողներ են». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ հայկական սերիալը հեռուստացույցով աչքովս ընկնում է՝ գլխավոր հերոսն անպայման մի շքեղ ջիփ պետք է ունենա: Չեմ զարմանում, որ այդ սերիալների սցենարիստներն ու դրանք ընտրած ռեժիսորներն ու պրոդյուսերներն էլ նույն գավառամիտ և չտես արժեհամակարգի կրողներ են ու նույն որակի աղբ են մատակարարում հատկապես երիտասարդ սերնդին: Բա որ մի քիչ էլ լսեք թե ինչից են խոսում, ինչ փուչ ու քաղքենի թեմաներ են քննարկում այդ սերիալների հերոսները, մարդու մոտ երբեմն սրտխառնոց կարող է առաջանալ: Մեզ անհրաժեշտ է մշակութային արժեքների հեղափոխություն ու որքան շուտ, այնքան լավ»: