Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը». Արման Եղոյանն Ուշակովի հայտարարությունը հերքում է

188
Երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ., 20:25
«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը». Արման Եղոյանն Ուշակովի հայտարարությունը հերքում է

Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում»:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը չանցկացնել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնան գագաթնաժողովին: «Ես համաձայնեցի, որովհետև աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները՝ մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը:

Այսօր, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայկական կողմի առաջարկով: Նիկոլ Փաշինյանի խոսնակն, ըստ էության, հերքեց Ուշակովի հայտարարությունը: