Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Գյումրու Սև բերդում
![]() Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սև բերդում կանցկացվի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս): Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: 1791 թ. վերջին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա, որը սակայն չի հասցնում ավարտել։ Այն նրա մահվանից հետո ավարտեցին Յոզեֆ Էյբլերը և Ֆրանց Քսավյե Զևսմայերը: Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ։ Այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր։ Եվ նա հասկացավ, որ այդ ռեքվիեմը գրում է հենց իր համար։ Այդ ստեղծագործությունը խլում է նրա վերջին ուժերը։ Այս գործը համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից է և Մոցարտի ամենակարևոր ստեղծագործություններից մեկը: |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54
