Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՍՈՒ-25-ը վթարվել է Մարալիկի լեռներում. օդաչուները զոհվել են

1859
Երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ., 14:25
ՍՈՒ-25-ը վթարվել է Մարալիկի լեռներում. օդաչուները զոհվել են

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերին պատկանող ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի անհետացումից:

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: