Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՇՏԱՊ. ռադարների տեսադաշտից կորել է ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը. ՊՆ

1470
Երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ., 12:50
ՇՏԱՊ. ռադարների տեսադաշտից կորել է ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում կորել է կապն ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին՝ Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Նախնական տվյալներով, ինքնաթիռի անձնակազմը 2 հոգուց է բաղկացած: