Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին, եթե հայտարարվեր, որ նախընտրական քարոզչությունն ավարտվում է». Հրանուշ Խառատյան

139
Չորեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2018 թ., 03:05
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին, եթե հայտարարվեր, որ նախընտրական քարոզչությունն ավարտվում է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այսօր հայտարարվեր, որ նախընտրական քարոզչությունն ավարտվում է և կուսակցություններից (ոչ թե թեկնածուներից) յուրաքանչյուրը կարող է մի համառոտ նախադասությամբ ավարտել իր ասելիքը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին: Իմ կարծիքով՝

1. «Իմ քայլը». «Երջանիկ եմ, երջանիկ ես, երջանիկ է, երջանիկ ենք: Երջանիկ ես, չէ՞, երջանի՜կ ես, իսկ ՀՀԿ-ն հանցագործ է...»:
2. ՀՅԴ. «Հիշեք մեր պատմությունում ՀՅԴ-ի անուրանալի դերը, Հայաստանը և հայ ժողովուրդը չի կլարողանա առանց ՀՅԴ-ի ապրել...»
3. «Լուսավոր Հայաստան». «Կլինենք ԱԺ-ի առաջին ընդդիմադիր ուժը. մենք ձեր կողքին ենք և միշտ ձեր կողքին կլինենք»:
4. ՕԵԿ. «Մենք միակն ենք, որ ավանդներ ենք վերադարձրել և դեռ վերադարձնելու ենք, այլևս ոչ մի համաձայնողականություն իշխող կուսակցության հետ... Մենք Նիկոլի հետ համաձայն ենք»:
5. ՀՀԿ. «Մենք լավագույնը չէինք, սխալական էինք, բայց ՔՊ-ն վատն է, վատն է, վատն է, մենք հիմա քիչ ենք թվում, բայց Նիկոլից մի վախեցեք, մենք շատ ենք, շատ ենք, շատ ենք, մեզնից մի վախեցեք...»:
6. «Սասնա ծռեր». «Մենք միակ այլընտրանքն ենք, կարծր ենք, Նիկոլի կողքին ենք, Սահմանադրությունը փոխելու ենք»:
7. ՔԺՎԿ. «Ո՞վ է Թրամփը, ո՞վ է Պուտինը, ո՞վ է Էրդողանը, գործոնը մենք ենք, Նախիջևանը հետ ենք բերելու»:
8. ՔՈ. «Պետությունը պետք է լինի սոցիալապես պատասխանատու, ապագան քո՛ ձեռքին է, քաղաքացի...»:
9. Մենք. «Տնտեսական մենաշնորհի և ստվերի վերացում, ուժեղ եվրոպական երկիր՝ հայկական ավանդական արժեքներով»»: