Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
![]() Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մեդալը վաստակավոր կինոօպերատորին հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է շնորհել մեդալ լեգենդար կինոօպերատորին: «Այն մեծ ավանդը, որ Դուք ունեք հայ կինոյում, ինչպես նաև նոր սերնդի կրթության մեջ, անփոխարինելի է: Ձեր ծառայությունը հայ կինոարվեստին պարզապես անգնահատելի է: Այո, կինոյում մարդիկ չեն աշխատում, կինոյին ծառայում են: Այն ճանապարհը, որ Դուք եք անցել, ապահովել է մեր կինոյի ոսկե ֆոնդը: «Հայկական ֆիլմ» գաղափարի մի մեծ հատվածի վրա դրոշմված է Ձեր անունը»,- նշել է Սերգեյ Հարությունյանը: Նշենք, որ Լևոն Աթոյանցը նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, այդ թվում՝ «Մորգանի խնամին», «Քաոս», «Խոշոր շահում», «Զինվորն ու փիղը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի, «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալի, ինչպես նաև «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի՝ հայկական կինոյում ներդրած վաստակի համար:
![]() ![]() |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54


