Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին զորքեր տեղակայելու մասին

1381
Երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ., 16:10
Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին զորքեր տեղակայելու մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրության ժամանակահատվածում ռազմական ստորաբաժանումներ են տեղակայվելու Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին:

«Տեղի կունենա համապատասխան ստորաբաժանումների տեղաբաշխում՝ Ուկրաինայի սահմանի ամրապնդման համար»,- նրա խոսքը մեջբերում է UNIAN գործակալությունը:

Պորոշենկոյի խոսքով՝ երկրում նաև զորավարժություններ կանցկացվեն, իսկ այն շրջաններում, որտեղ ռազմական դրություն է հայտարարվել, ռազմական հավաքներ կիրականացվեն:

Ավելի վաղ Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն էր հայտարարվել: