Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի՝ առաջին անգամ հնչել է Բրուքների «Ռեքվիեմ»-ը
![]() Հայաստանում առաջին անգամ հնչել է Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգի շրջանակում: Ստեղծագործությունը դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգին ներկայացրել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ են ունեցել ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես են եկել Իրինա Զաքյանը (սոպրանո), Գրետա Բագիյանը (մեցցո սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Կիմ Սարգսյանը (բաս): Նշենք, որ դեկտեմբերի 7-ին էլ Գյումրու Սև բերդում կներկայացվի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Միջոցառումը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը , Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը, «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները: Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54
