Փարիզի Հաղթական կամարը վնասվել է «դեղին բաճկոնավորների» ցույցի հետևանքով
![]() Փարիզի խորհրդանիշներից մեկը՝ Հաղթական կամարը, վնասվել է բենզինի գնի բարձրացման դեմ զանգվածային անկարգություններ կազմակերպած «դեղին բաճկոնավորների» շարժման հետևանքով, փոխանցում է DW-ն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ մի խումբ բարբարոսների հաջողվել է ներթափանցել Հաղթական կամարի շենք, որտեղ նրանք «գլխատել են» Նապոլեոնի մարմարե արձանը, մասնատել 30-ականների գիպսե արձանն ու գրաֆիտիով պատել շենքը: «Վնասը գնահատում եմ մոտ 100 հազար, նույնիսկ, հնարավոր է, միլիոն եվրո»,- Le Figaro-ն մեջբերում է հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավարի խոսքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել զանգվածային անկարգությունների հետևանքով 3 զոհի, ավելի քան 130 տուժածի մասին, տուժածների թվում 23 ոստիկան կա: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
