Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով այժմ բնակվում է Նիդերլանդներում, Skype-ի միջոցով դիմել է Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա կազմակերպածներին, փոխանցում է «Новости-Грузия» գործակալությունը: Երեկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել՝ ի նշան երկրի նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության: Ակցիայի մասնակիցներն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ընտրական համակարգի բարեփոխումներ են պահանջել: Սաակաշվիլին մեծ էկրանից դիմել է ցուցարարներին՝ ասելով. «Մեզ մոտ ամեն ինչ կստացվի, մեր պայքարն անպայման կավարտվի հաղթանակով: Այդ պայքարում, իհարկե, ես ձեզնից մեկն եմ: Որևէ հատուկ դերի չեմ հավակնում: Սակայն իմացեք՝ եթե իմ անհրաժեշտությունը լինի և ինձ կանչեք, ապա ցանկացած պահի կգամ ու կկանգնեմ մեր երիտասարդության կողքին: Յուրաքանչյուրս պետք է մեր լուման ունենանք այդ հաղթանակում»: Վրաստանի տեղի ունեցող իրադարձությունները Սաակաշվիլին «աղետ» է անվանել: «Ավելի վաղ մենք խոսում էին հնարավոր աղետի մասին, և այդ աղետը տեղի ունեցավ...Վրաստանում ընտրական ինստիտուտ գոյություն չունի»,- նշել է նա: Բացի այդ, հաղորդվում է, որ ակցիայի մասնակից ընդդիմադիր ուժերը վերջնագիր են ներկայացրել իշխանություններին՝ պահանջելով կատարել իրենց պահանջները մինչև դեկտեմբերի 16-ը: Նշենք, որ այդ օրը տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00