Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՀՀԿ-ն կարող է բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին». Նիկոլ Փաշինյան

1449
Երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ., 11:40
«ՀՀԿ-ն կարող է բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին». Նիկոլ Փաշինյան

Արդեն հայտնել էինք, որ պատգամավոր Արամ Հարությունյանին ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով: Արարատում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց. «Մտավախություն է հնչում, որ ԱԺ-ում քվորում չի լինելու: Այո, կարող է լինել նման բան, որովհետև ԱԺ մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության անդամներն են ու, ըստ էության, ՀՀԿ-ն կարող է բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ որպես մեղադրայլ ներգրավելու կապակցությամբ: Եթե նույնիսկ էդպիսի բան տեղի ունենա, արդեն մյուս ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա: Երբեք չհավատաք որևէ այնպիսի լուրի, որ մենք ինչ-որ կոռուպցիոների հետ, ինչ-որ բան ենք պայմանավորվել ժողովրդի թիկունքում ու պայքարը կանգնել է»: