Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել. Մակրոնը բանակցությունների կոչ է արել (տեսանյութ)
![]() Կիրակի Ֆրանսիայի Արլե շրջանում ավտովթարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը, վթարը տեղի է ունեցել «դեղին բաճկոնավորների» արգելապատնեշների պատճառով, հաղորդում է BFMTV-ն: Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնավորները» բողոքում են ընդդեմ բենզինի գնի բարձրացման։ «Դժբախտ պատահարը տեղի է ունեցել «դեղին բաճկոնավորների» կողմից 10 կմ երկարությամբ կառուցած արգելապատնեշների պատճառով: Բեռնատարը մեծ արագությամբ բախվել է մեկ այլ մեքենայի»,- հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը: Բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Այդպիսով, անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի: Դրանից առաջ մեկ կին փորձել է երեխային տանել բուժհաստատություն, սակայն ցուցարարները խոչընդոտել են, կինը մեքենան ուղղել է դեպի ամբոխը, ինչի հետևանքով 50-ամյա տղամարդ է զոհվել: Մեկ այլ ցուցարար է զոհվել Սավոյե շրջանում: Զանգվածային անկարգությունների ընթացքում Փարիզում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, ևս 100-ը վնասվածքներ է ստացել: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կառավարությանը բանակցություններ սկսել ցուցարարների հետ:
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների հետևանքով 3 մարդ է զոհվել. Մակրոնը բանակցությունների կոչ է արել ![]() ![]() ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52



