Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Փրկարարները երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերել են դի՝ ննջասենյակի դռնից կախված

240
Երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ., 09:35
Փրկարարները երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերել են դի՝ ննջասենյակի դռնից կախված

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի (70 տ.) կախված մարմինը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ննջասենյակի դռնից կախված հայտնաբերել են Գ. Մ-ի (1948թ.) դին և իջեցրել հատակին: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական օգնություն է ցուցաբերել մահացածի հարազատին: