Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սյունիքում մեքենան ընկել է Ողջի գետը. գետից դուրս է բերվել տղամարդու դի

485
Կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ., 18:00
Սյունիքում մեքենան ընկել է Ողջի գետը. գետից դուրս է բերվել տղամարդու դի

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 319-րդ կմ հատվածում՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի:

Ոստիկաններն ու փրկարարները նշված գետում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 95 AT 555 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, ում 3 օր է՝ որպես անհայտ կորած հարազատները փնտրում էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: