Հայաստանում կայացավ «Սալենտո» միջազգային կինոփառատոնը
![]() «Նարեկացի» արվեստի միությունում երկու օր շարունակ՝ նոյեմբերի 28-ին և 29-ին, անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը: Բացման օրը՝ նոյեմբերի 28-ին, ցուցադրվեցին ռեժիսոր Ուլիս Լենդարոյի «Փորձաշրջան» և Մորթեզա Ալի Աբաս Միրզայեի «Մեկուսացում» ֆիլմերը, իսկ նոյեմբերի 29-ին ռեժիսոր Միխայիլ Ռասխոդնիկովի «Ժամանակավոր դժվարություններ» ֆիլմը, որը պատմում է մարդու մասին, ով ծնվում է մանկական ուղեղային կաթվածով, և ում հայրը որոշում է, որ որդուն ոտքի կանգնեցնելու միակ միջոցը նրան կատարելապես առողջ մարդ ընդունելն է: Հոր համար իր որդին հաշմանդամ չէ, նա պարզապես ունի որոշ «ժամանակավոր դժվարություններ»: Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնն առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Ֆիլմերի հիմնական թեմաները սոցիալական խնդիրներն են, որոնք այնքան շատ են մեր շրջապատում: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր՝ դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր): Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում 2015թ.-ից: ![]() ![]() |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54


