Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ի պատասխան Հրապարակ օրաթերթի մի սենսացիոն գրառման». Արսեն Թորոսյան

563
Շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ., 14:20
«Ի պատասխան Հրապարակ օրաթերթի մի սենսացիոն գրառման». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան Հրապարակ օրաթերթի մի սենսացիոն գրառման.

Իրեն ազատ հռչակած, բայց իրականում կաղապարված մամուլը այդպես էլ չի ուզում ներքուստ ընդունել, որ մեր կառավարությունը ոչ մի կապ չունի նախկին կառավարությունների հետ թե՛ արժեքային համակարգով, թե՛ գործելաոճով։

Նրանք այդպես էլ չեն համակերպվում այն մտքի հետ, որ մենք կարող ենք քարոզարշավ տանել միայն մեր ծրագրերը ներկայացնելով և կատարված աշխատանքի մասին խոսելով և ոչ թե պետպատվերի ուղեգրեր բաժանելով, որպես ընտրակաշառք, ինչպես նախկին նախարարներն էին անում իրենց իսկ քաղաքական ուժերի դրդմամբ։

Նրանք չեն կարողանում հրահանգել իրենց ձեռքերին դադարեցնել ստի ու կեղծիքի տպագրությունը և այնքան համարձակություն ունենալ, որ ստի ու կեղծիքի տակ նշեն դրանց հեղինակների անունները։

Իսկ գիտեք թե ինչու: Որովհետև իսկական լրագրության համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք՝ ջանքերի առավելագույն լարումով իրականությունը բացահայտելու համար, և ոչ թե համակարգչի ստեղնաշար, որի միջոցով հնարավոր է տպել ինչ մտքովդ անցի կամ ականջիդ հուշեն։

Հ.Գ. Հրապարակ օրաթերթից պահանջում եմ հրապարակել իմ շտաբի անդամների հետ «կայացած» զրույցի ձայնագրությունը կամ խոշոր տառերով հերքել իրենց այսօրվա «ՄԵԿ ՇՏԱԲ, ԲԱՅՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» վերնագրով հոդվածը, որպես ՍՈՒՏ ՀՈԴՎԱԾ»: