Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նամռոտ դեմքով հենա մեկը կար, տենում էինք՝ ինչ էր կառուցում». Ն. Փաշինյան

1547
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 14:35
«Նամռոտ դեմքով հենա մեկը կար, տենում էինք՝ ինչ էր կառուցում». Ն. Փաշինյան

Եղվարդցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, հայտարարեց. «Երբ անընդհատ, 10 տարի ասում էինք՝ իշխանափոխություն, մեզ ասում էին՝ ո՞նց եք դա անելու: Ասում էինք՝ ժողովրդի կամքով, առանց բռնության: Պատասխանում էին՝ ձեռ եք առնո՞ւմ.... Եվ մենք ապացուցեցինք, իրանք ամեն ինչ էլ ունեին՝ տանկեր, զենքեր, հանցագործ խմբեր, սափրագլուխներ, բայց իրանք բոլորը ծնկի եկան ժողովրդի խաղաղ, ոչ բռնի կամքի առաջ ու մենք ապացուցեցինք, որ սերն ավելի ուժեղ ա, հարգանքն ավելի ուժեղ ա»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ միայն ժպիտով կարելի է երջանիկ Հայաստան կառուցել. «Նամռոտ դեմքերով ազատ ու երջանիկ Հայաստան չես կարող կառուցել: Նամռոտ դեմքով հենա մեկը կար, տենում էինք՝ ինչ էր կառուցում»: