G20-ին մեկնող Մերկելի օդանավը վթարային վայրէջք է կատարել. չի բացառվել քրեական հետքը
![]() Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի հետ կապված խնդիրը կարող է քրեական հետք ունենալ, գրում է Rheinische Post-ը՝ հղում անելով երկրի անվտանգության ուժերի աղբյուրին: Արգենտինայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին մեկնող Գերմանիայի կանցլերի ինքնաթիռում նախօրեին տեխնիկական կապի ամբողջական խափանում էր տեղի ունեցել, որի պատճառով ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել: Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Քյոլնում։ Պարբերականը նշում է, որ նման խնդիրն աննախադեպ բնույթ է կրում, և չնայած նրան, որ ինքնաթիռը գտնվել է Ամստերդամից ոչ հեռու, ստիված է եղել մեկնել Քյոլնի օդանավակայան և ընդհատել թռիչքը դեպի Բուենոս Այրես: Պարբերականը հիշեցնում է նաև, որ կառավարական ինքնաթիռի հետ կապված առաջին միջադեպը չէ. նմանատիպ խնդրի պատճառով վերջերս Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ստիպված է եղել հետաձգել թռիչքը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
