Սիրիան իսրայելական ռազմական ինքնաթիռ է խոցել
4883
Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ., 10:10
![]() Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերն իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ են խոցել Ալ-Քիսվա բնակավայրում, փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ուժերի աղբյուրը: «Մեր հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ են խոցել, մինչ դրանք կհասնեին իրենց թիրախին: Ոչնչացվել են Ալ-Քիսվա բնակավայրը թիրախավորած բոլոր հրթիռները: Մեր համակարգերը խոցել են թշնամական բոլոր թիրախները»,- հայտնել է աղբյուրը: Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ սիրիական համակարգերը Դամասկոսի հարավ-արևմուտքում ևս մի քանի հրթիռ են ոչնչացրել: Նշվում է, որ վերջին անգամ Ալ-Քիսվայի ուղղությամբ Իսրայելը հարված էր հասցրել ապրիլին, այդ ժամանակ Սիրիային հաջողվել էր 13 հրթիռ ոչնչացնել: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
