Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Դատավորը չմեկնաբանեց՝ «դեկտեմբերի 1-ին Քոչարյանը կկալանավորվի» հրապարակումը». Հայկ Ալումյան

1854
Հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ., 16:10
«Դատավորը չմեկնաբանեց՝ «դեկտեմբերի 1-ին Քոչարյանը կկալանավորվի» հրապարակումը». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի, ասել է. «Մամուլի այդ հրապարակումը ես էստեղ՝ դատական նիստի ժամանակ բարձրացրեցի: Քանի որ իրավունք չունեմ դատավորին հարցեր ուղղելու, դրա համար որպես հայտարարություն ներկայացրեցի ու ասացի, որ շատ կուզեի՝ դատավորը մեկնաբաներ, բայց դատավորը որևէ մեկնաբանություն չարեց»: