«Սկզբունքային ընտրություն». Վրաստանի նորընտիր նախագահը դիմել է քաղաքացիներին
Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին կին նախագահը՝ 66-ամյա Սալոմե Զուրաբիշվիլին, ընտրություններում հաղթանակ տանելուց հետո դիմել է երկրի քաղաքացիներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Այսօր կարևոր օր է: Այսօր մեր երկրում սկզբունքային ընտրություն կատարեցին: Այդ ընտրությունը Վրաստանի ներկայի և ապագայի համար մեծ նշանակություն ունի: Միասին վերջնականապես և համոզիչ կերպով հրաժարվեցինք մեր երկրի առաջընթացին խոչընդոտող անցյալից: Մեր ընտրությունն ազատ և խաղաղ Վրաստանն է: Մենք պետք է ամբողջական և ուժեղ դարձնենք մեր երկիրը: Եվ այսօր խոստանում եմ Ձեզ անել ամեն ինչ, որպեսզի հասնենք դրան, որպեսզի միավորվենք»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բոլոր ընտրատեղամասերի 99,7% տվյալների մշակումից Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,56%-ը: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է ձայների 40,44%-ը: Նշենք, որ Վրաստանը նոր նախագահ է ընտրել 6-ամյա ժամկետով: Հաջորդ նախագահին կընտրի ոչ թե ժողովուրդը, այլ 300 անձից բաղկացած ընտրական խումբը: Հավելենք նաև, որ ընտրությունների արդյունքներին դեմ է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով կոչ է արել դուրս գալ փողոց՝ պայքարի: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00