Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հետ է կանչվել Ավստրիայում ՀՀ դեսպանը՝ ազատվելով նաև ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցչի պաշտոններից

328
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 18:45
Հետ է կանչվել Ավստրիայում ՀՀ դեսպանը՝ ազատվելով նաև ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցչի պաշտոններից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2 հրամանագրերով Ավստրիայում ՀՀ դեսպանն ազատվել է զբաղեցրած բոլոր պաշտոններից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Արման Կիրակոսյանը հետ կանչվել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից: