Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՀԿ-ականները հերթով ինքնաբացարկ են հայտարարում

1838
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 15:50
ՀՀԿ-ականները հերթով ինքնաբացարկ են հայտարարում

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք՝ Հերմինե Նաղդալյանն առաջադրվել էր Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Ասում են՝ դեռ շաբաթներ առաջ Նաղդալյանն ընդհանրապես հրաժարվել էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելուց, բայց Սերժ Սարգսյանը պարտադրել էր առաջադրվել՝ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի դեմ: Ի դեպ, լուրեր կան, որ առաջիկայում ինքնաբացարկներ են հայտնելու նաև ՀՀԿ-ական ռեյտինգային այլ թեկնածուներ: