Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Թրամփը հայտնել է Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման մասին

4721
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 15:20
Թրամփը հայտնել է Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուսումնասիրում է մերձարևելյան երկրներից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումը՝ նավթի ցածր գների պատճառով: Այս մասին նա ասել է The Wasington Post-ի հետ զրույցում:

Թրամփի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ներկայության պատճառներից մեկն Իսրայելն է, սակայն նավթի գների նվազեցման ֆոնին՝ այդ տարածաշրջանում մնալու շարժառիթները նվազագույնի են հասնում:

«Նավթի դերը նվազում է, քանի որ մենք ինքներս ենք այն արտադրում առավել քան երբևէ: Այնպես որ, պարզվում է, որ մենք այլևս այնտեղ մնալու կարիք չունենք»,- ասել է Թրամփը:

Ամերիկյան զորքերը ռազմական գործողություններ են անցկացնում Իրաքում 2003թ.-ից, և 2014թ.-ից՝ Սիրիայում: