Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ». Արթուր Դավթյան

2134
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 12:05
«Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ». Արթուր Դավթյան

Վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի հետաձգված քննությունը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»: