Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել Կարեն Ղազարյանին». Նիկոլ Փաշինյան

1605
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 12:05
«Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել Կարեն Ղազարյանին». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանը, ըստ էության, կիսապաշտոնական առաջարկ ա արել, ասել ա՝ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Թվում է՝ շատ պարզ իրավիճակ է՝ ի՞նչ է եղել ո՞ր.... Իրականում, ամեն ինչ էդքան էլ պարզ չի. Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված է մեկը՝ 20 տարվա բանտարկության, մյուսը՝ ցմահ: Սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին վերադարձնենք Ադրբեջանին»,- Նոյեմբերյանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ Բերդավան գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ իշխանություններից պահանջելով բանակցել և ետ վերադարձնել Բերդավանի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, որն Ադրբեջանում գերության մեջ է։

«Մենք առաջարկում ենք, որպեսզի վերադարձնեն, բայց հրաժարվում են, ասում են՝ համաձայն ենք բոլորը բոլորի հետ, ու սա ամենևին էլ պարզ հարց չի: Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել Կարեն Ղազարյանին, ու մենք այս հարցը կբարձրացնենք բոլոր ատյաններում»,- ավելացրել է վարչապետի պաշտնակատարը: