Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
1055
Չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ., 10:15
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 08:00-ին Վրաստանի բոլոր քաղաքացիների համար բացվել են ընտրատեղամասերը, մեկնարկել է երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը: Այս ընտրությունները Վրաստանում եզակի են. ժողովրդի կողմից վերջին անգամ կընտրվի երկրի նախագահ երկրորդ փորձից: Քաղաքացիները կկարողանան քվեարկել ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում՝ 39 երկրներում: Ընդհանուր առմամբ, կաշխատի 3703 ընտրատեղամաս: Քվեարկելու իրավունք ունի 18 տարեկանից բարձր 3 միլիոն 528 հազար 658 քաղաքացի: Նշենք, որ նախագահական աթոռի համար կպայքարեն միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում են գործող իշխանությունները: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00