Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի վարչապետն ընտրություններից առաջ վերջին հայտարարությունն է արել

1290
Երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ., 16:30
Վրաստանի վարչապետն ընտրություններից առաջ վերջին հայտարարությունն է արել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բոլոր գործատուներին կոչ է արել պայմաններ ստեղծել, որպեսզի բոլոր քաղաքացիները կարողանան առանց խոչընդոտների մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը:

Վրաստանի քաղաքացիները կընտրեն պետության 5-րդ ղեկավարին հոկտեմբերի 28-ին: Այդ օրը երկրում հանգստյան օր է հայտարարվել: Նախագահական աթոռի համար կպայքարեն միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում են գործող իշխանությունները:

«Բոլոր գործատուներին կոչ եմ անում նպաստել նրան, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին, և սահմանափակված չլինեն օրենքով երաշխավորված նրանց իրավունքները: Մեր կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բախտաձեն: Նաև նաև քաղաքացիներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել և իրենց քաղաքացիական պարտքը կատարել: