Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հեպատիտ Ց հիվանդության բուժման ծրագիր՝ բյուջեի միջոցների հաշվին». Արսեն Թորոսյան

419
Երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ., 21:15
«Հեպատիտ Ց հիվանդության բուժման ծրագիր՝ բյուջեի միջոցների հաշվին». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր նախադրյալները կան պնդելու, որ մենք մյուս տարի սկսելու ենք վիրուսային հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագիր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Սկզբնական շրջանում ծրագրում կընդգրկվեն մոտ 1000 պացիենտ, իսկ հետագայում ծրագիրը կընդլայնվի։

Դրան զուգահեռ, շուտով կառավարություն կներկայացվի որոշման նախագիծ, որը պարտադիր է դարձնելու տարեկան պարբերական զննումների ժամանակ հեպատիտ Ց-ի ստուգումը, ինչը թույլ կտա վաղ հայտնաբերել այն և բուժել։

Նաև քննարկվում է հեպատիտ Ց-ի հայտնաբերման այլ լայնածավալ միջոոցառումների անցկացումը, որպես օրինակ՝ բժշկական օգնության դիմած ցանկացած քաղաքացու մոտ այն ստուգելը, որպեսզի հայտնաբերենք և բուժենք գրեթե բոլորին՝ ունենալով հեպատիտ Ց-ից զերծ բնակչություն։

Տեղեկացնեմ, որ ներկայումս աշխարհում նկատվում է հեպատիտ Ց-ի համաճարակ, որը բերում է լյարդի ցիրոզի և նորագոյացությունների առաջացման։ Տարբեր գնահատականներով դրանով վարակված են երկրագնդի ազգաբնակչության մոտ 4%-ը։ Այժմ մենք ուսումնասիրություն ենք կատարում, որպեսզի պարզենք այս հիվանդության տարածվածությունը Հայաստանում»։