Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սաուդցի լրագրողին մասնատել են երաժշտության ներքո». Չավուշօղլու

1253
Երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ., 13:25
«Սաուդցի լրագրողին մասնատել են երաժշտության ներքո». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին մասնատել են երաժշտության ներքո, հաղորդում է Suddeutsche Zeitung-ը:

«Ես լսեմ եմ ձայնագրությունները: Նրան սպանել են 7 րոպեում: Դա կանխամտածված սպանություն էր...Կարելի էր լսել, թե ինչպես է դատաբժշկական փորձագետը ցուցումներ տալիս մյուսներին՝ պետք է երաժշտություն լսել մարմինը մասնատելու ժամանակ: Կարելի էր նկատել, որ նա հաճույք է ստանում»,- պարբերականին ասել է Չավուշօղլուն:

«Չենք կարծում, որ Թուրքիա ժամանած այդ մարդիկ ինքնուրույն են գործել: Նրանք չէին համարձակվի: Սակայն առանց ապացույցների ես ոչինչ չեմ կարող ասել»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին, ով 2017թ.-ից բնակվում էր ԱՄՆ-ում և թղթակցում էր Washington Post պարբերականին, հոկտեմբերի 2-ին Թուրքիա մեկնելուց հետո անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում: Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրան մահացած են գտել հյուպատոսության աշխատակիցների հետ վեճից հետո: